Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Հրայր Թովմասյանն առաջադրվել է ՍԴ անդամի թեկնածու

Հրայր Թովմասյանն առաջադրվել է ՍԴ անդամի թեկնածու
17.02.2018 | 13:03

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը առաջադրեց պատգամավոր Հրայր Թովմասյանի թեկնածությունը Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում:
Փետրվարի 1-ից դադարել են ՍԴ անդամ Կիմ Բալայանի լիազորությունները, և նրա փոխարեն ԱԺ-ն նոր անդամի պետք է նշանակի: Հրայր Թովմասյանը հրաժարվեց խորհրդարանի պետաիրավական հանձնաժողովի նախագահի պաշտոնից: Նրան կփոխարինի Գևորգ Կոստանյանը:

Դիտվել է՝ 1435

Մեկնաբանություններ