Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Նիկոլ Փաշինյան. Տեղի է ունեցել Երրորդ հանրապետության պատմության մեջ ամենամեծ խաբեությունը

Նիկոլ Փաշինյան. Տեղի է ունեցել Երրորդ հանրապետության պատմության մեջ ամենամեծ խաբեությունը
28.02.2018 | 13:17

Տեղի է ունեցել Երրորդ հանրապետության պատմության մեջ ամենամեծ խաբեությունը`փետրվարի 27-ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով, Սերժ Սարգսյանը մտադիր է ուխտադրուժ տիրանալ վարչապետի պաշտոնին. «ՈՒխտադրուժ, որովհետև 2014-ի ապրիլի 10-ին, Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հետ հանդիպման ժամանակ հրապարակային Սերժ Սարգսյանը հայտարարել է. «Քննարկումների փուլը սկսելուց առաջ, պաշտոնապես հայտարարում եմ, որ ես՝ Սերժ Սարգսյանս, այլևս երբեք չեմ առաջադրվելու ՀՀ նախագահի պաշտոնի համար: Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ես չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին: Վստահ եմ անգամ, որ մեկ մարդը երկու անգամից ավելի իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում»:


Հիմա ակնհայտ է, որ ՀՀԿ-ն պատրաստվում է Սերժ Սարգսյանին առաջադրել վարչապետի պաշտոնում ու դա իրականացնել մեզ հայտնի «սղղացնելու» մեթոդով»: Փաշինյանը հայտարարեց, որ Սահմանադրական փոփոխությունների 10 օրենքանոց փաթեթում իրականացվել է այնպիսի փոփոխություն, որով փոխվել են վարչապետի ընտրության ժամկետները: «Ըստ այդմ, եթե նախկին օրենքի համաձայն ապրիլի 9-16-ին պետք է տեղի ունենար վարչապետի առաջադրում, իսկ ընտրությունը տեղի ունենար մայիսի 2-ին տեղի ունեցող քառօրյայում, հիմա այդ փոփոխությունը կատարվել է այնպես, որ հնարավոր լինի մինչև ապրիլի 16-ը կիսաակնարկներ անել, ապրիլի 9-ի երեկոյան նրան առաջադրել վարչապետի թեկնածու, իսկ ապրիլի 10-ի առավոտյան ԱԺ-ում իրականացնել ընտրություն, որ հանրությունը գլխի չընկնի, թե ինչ է կատարվում: Սա համարում եմ Երրորդ հանրապետության պատմության մեջ ամենամեծ խաբեությունը և ուզում եմ արձանագրել, որ նույնիսկ միամիտ հայ ժողովրդին որևէ մեկը որոշի խաբել, չի կարող եթե ժողովուրդն ասի, որ թույլ չի տալիս դա»,- ընդգծեց նա:

Դիտվել է՝ 1110

Մեկնաբանություններ