«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Կարեն Կարապետյանը դժգոհ է

Կարեն Կարապետյանը դժգոհ է
22.03.2018 | 23:58

Կառավարության նիստում ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը նշեց, որ Եվրամիությունից ՀՀ-ն ստացել է ծանուցում, որ 2017 թ. նոյեմբերին ստորագրված համաձայնագրի որոշ դրույթներ արդեն կարող են ուժի մեջ մտնել: Վարչապետը հետաքրքրվեց` ԱԳՆ առանձնացրե՞լ է այն երկրների ցանկը, որոնց հետ հնարավոր է թուլացնել վիզային ռեժիմը:

Կարեն Կարապետյանը հարց ուղղեց` ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանին` կոմիտեն, ելնելով իր գործունեության բնույթից, ներկայացրե՞լ է ԱԳՆ այն երկրների ցանկը, որոնց հետ իրենք կցանկանային ավելի դյուրին վիզային ռեժիմ ունենալ: «Մենք ամենօրյա ռեժիմով աշխատում ենք ԱԳՆ-ի հետ: Եվ ամեն ամիս կամ տարի տալիս ենք այն երկրների ցանկը, որոնց հետ ուզում ենք հեշտացնել վիզային ռեժիմը»,- ասաց Զարմինե Զեյթունցյանը: Նրա խոսքերը հաստատեց նաև Շավարշ Քոչարյանը` նշելով, որ աշխատանքները տարվում են: «Մի քանի երկիր կա, որոնց հետ վիզային ռեժիմը թուլացնելը որևէ վտանգ կամ խնդիր չի առաջացնի, բայց ուշացնում ենք»,- ամփոփեց վարչապետը:

Դիտվել է՝ 1354

Մեկնաբանություններ