Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Շարմազանով. Սերժ Սարգսյանի կառավարման 10 տարին ապագա պատմաբանները կձևակերպեն որպես բարեփոխումների և պետականաշինության ժամանակաշրջան

Շարմազանով. Սերժ Սարգսյանի կառավարման 10 տարին ապագա պատմաբանները կձևակերպեն որպես բարեփոխումների և պետականաշինության ժամանակաշրջան
30.03.2018 | 12:36

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիները ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը բնութագրում է բարեփոխումների ու պետականաշինության տարիներ: «Դա բարդ ժամանակաշրջան էր, մարտահրավերներով լի ժամանակաշրջան էր և պետք է նշեմ, որ գրեթե բոլոր ոլորտներում մենք հասել ենք լուրջ հաջողությունների»,- ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նա: Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ Հայաստանը տարին փակել է 7,5 տոկոս տնտեսական աճով:

«Սա օդի՞ց է եկել, օդից չի եկել, մեր բոլորի, ողջ քաղաքական թիմի ջանքերի շնորհիվ, բայց ՀՀ նախագահի գլխավորությամբ, եղե՞լ են թերություններ, իհարկե, եղել են, թերությունների մասին խոսողների պակաս չկա, դրա համար ես նախընտրեցի խոսել այն դրական ձեռքբերումների շատ քիչ մասից, որոնք եղել են նախագահի կառավարման 10 տարվա ընթացքում»,- ասաց նա:

Դիտվել է՝ 1616

Մեկնաբանություններ