«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Նիկոլ Փաշինյան. Գործողությունները որոշվում են առավոտյան սուրճից հետո

Նիկոլ Փաշինյան. Գործողությունները որոշվում են առավոտյան սուրճից հետո
15.04.2018 | 11:11

Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ընդդիմադիր ուժերի հետ որևէ բանակցություններ չկան: «Հրապարակային քաղաքական գործընթաց է, հրապարակային դիմել եմ, թող հրապարակային արձագանքեն: Այնպես չէ, որ թախտին նստած սպասում եմ, բայց քաղաքական ուղերձ ենք հղել, տեսնենք»,-ասաց նա: Հարցին, թե կոչ ուղղելով ընդդիմադիր ուժերին, կոնկրետ ո՞ր ուժին են սպասում, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ եթե անհրաժեշտություն ունենային անուններ տալու՝ կտային: «Ես խնդրում եմ մեր ուղերձն ընկալել այնպես, ինչպես հնչել է»,-ասաց նա: Հարցին, թե Ոստիկանությունից հայտարարություն են տարածել և գուցե քրեական պատասխանատվության մասին նախազգուշացրել իրենց գործողությունների համար, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց.«Դրանք քիչ հետաքրքրող հարցեր են: Դուք ներկա եք և տեսնում եք ինչ օրակարգի մասին է խոսվում և այս օրակարգում նման հայտարարություններն ուշադրության արժանի չեն»: Ըստ Փաշինյանի, եթե ժողովուրդը փողոց դուրս գա և եթե ձերբակալություններ էլ լինեն, կլինեն բոլորովին այլ կողմից և ոչ ժողովրդի:

«Մենք ձեռնարկել ենք գործողություններ, առայժմ հաջողված են և կփորձենք այդ հաջողությամբ տանել»,-ասաց նա: Գործողությունները որոշում են առավոտյան սուրճից հետո: Հարցին, թե այսօր որևէ այլ քայլ նախատեսվում է, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ եթե արտառոց ոչինչ չպատահի՝ ոչ:

Դիտվել է՝ 1804

Մեկնաբանություններ