Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Մարուքյանն ու Սարգսյանն ասում են՝ «Մենք այստեղ ենք, որովհետև բռնություն է եղել»

Մարուքյանն ու Սարգսյանն ասում են՝ «Մենք այստեղ ենք, որովհետև բռնություն է եղել»
16.04.2018 | 22:18

«Մեր բոլոր տեքստերն ուժի մեջ են, մենք ասել ենք, որ բռնություն լինի, այստեղ ենք լինելու և հիմա այստեղ ենք»` պատասխանելով «Ազատության» հարցին, ասել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը: Նա և «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Բաղրամյան պողոտայում էին:

Հարցին՝ նշանակու՞մ է ձեր ներկայությունը, որ դուք միանում եք Նիկոլ Փաշինյանի շարժմանը, Մարուքյանը պատասխանեց․ «Սա նշանակում է՝ մենք այստեղ ենք, որ բռնություն չկիրառվի»: Արամ Սարգսյանն ասաց․ «Ինչպես խոստացել էի՝ գործընթացին ամբողջությամբ կանդրադառնամ ամսի 19-ից հետո, իսկ հիմա, նորից նշեմ՝ եթե բռնություն լինի, ուժ կիրառվի, անպայման կլինեմ իմ ընկերների հետ»:

Դիտվել է՝ 961

Մեկնաբանություններ