«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Սպասվում է նոր խոշոր սկանդալ. Նիկոլ Փաշինյանի հանձնարարությունն իրավապահներին

Սպասվում է նոր խոշոր սկանդալ. Նիկոլ Փաշինյանի հանձնարարությունն իրավապահներին
06.07.2018 | 18:32

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 10-ին խորհրդակցություն կանցկացնի «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի կառուցման ծրագրի առնչությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետն այս հարցին անդրադարձավ Քաջարանում բնակիչների հետ հանդիպման ընթացքում։ «Բազմիցս հարց է բարձրացվել, թե ինչու ճանապարհի շինարարությունը սկսվեց Երևան-Արտաշատ և ոչ թե Մեղրի-Կապան հատվածից։ Դա անհեթեթ մոտեցման արդյունք է։ Երեքշաբթի օրը խորհրդակցություն է հրավիրված «Հյուսիս-Հարավ» ճանապահի հետ կապված, քանի որ լուրջ խնդիրներ կան»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։ Նրա բնորոշմամբ՝ այն հատվածները, որոնք արդեն կառուցվել են, բազմաթիվ թերություններ ունեն։

Փաշինյանը նշեց, որ ներկայում կան ներդրումային առաջարկներ, ըստ որոնց, կկառուցվի թունելներով ճանապարհ Սիսիանից դեպի Լիճք։ Վարչապետը խոստացավ, որ այդ ծրագրերը կդարձնեն քննարկման առարկա։ Կուսումնասիրեն նաև կարևոր նշանակության ավտոճանապարհի կառուցման հետագա ընթացքին վերաբերող հարցերը։ «Ես նաև իրավապահներին եմ հանձնարարել, որ այդ ճանապարհին ավելի ուշադրությամբ հետևեն։ Եթե կան չարաշահումներ, բոլոր մեղավորները բացահայտվեն ու պատասխանատվության ենթարկվեն։ Հույս ունեմ, նկատել եք՝ Հայաստանում ամենաթողության դարն ավարտվել է։ Որևէ մեկը չի կարող հանցանք կատարել ու մնալ անպատիժ», եզրափակեց նա։

Դիտվել է՝ 2424

Մեկնաբանություններ