«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Վարչապետի այցից հետո Կապանի քաղաքապետը հրաժարական տվեց

Վարչապետի այցից հետո Կապանի քաղաքապետը հրաժարական տվեց
06.07.2018 | 23:45

Սյունիքի մարզ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցից ժամեր անց հրաժարական է տվել Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը: Երեկ Կապանում վարչապետի հետ հանդիպմանը տեղացիները սուլոցներով էին դիմավորել ՀՀԿ-ական քաղաքապետին:

«Դուք ՀՀԿ-ի դրածոն եք», «Ձեր ռեժիմը անցյալում է», հրապարակից վանկարկում էին կապանցիները: Պաշտոնաթող քաղաքապետը ֆեյսբուքի իր էջում գրել է․ «... իմ անելիքների ու պարտականությունների, ՏԻՄ լիազորությունների սահմանում համայնքի ղեկավարին տրված հնարավորությունների շրջանակում գործելու, սկսած ծրագրերն իրականացնելու, համայնքի մասին՝ իմ ունեցած տեսլականին հասնելու պատկերացումներն այլ են, այսօր մեր համայնքի բնակիչների ակնկալիքները, սպասումներն ու դրանց հասնելու ճանապարհների մասին պատկերացումները՝ այլ...»:

Դիտվել է՝ 2357

Մեկնաբանություններ