Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Երկրպագուների վարկածը

Երկրպագուների վարկածը
27.07.2018 | 04:12

ՖԻՖԱ-ն հանրությանն է ներկայացրել երկրպագուների շրջանում անցկացված հարցման արդյունքով ֆուտբոլի աշխարհի վերջին առաջնության խորհրդանշական հավաքականը: Դարպասապահը Բելգիայի ընտրանու պատվիրակ Տիբո Կուրտուան է: Պաշտպանական գիծը կազմել են Դիեգո Գոդինը (ՈՒրուգվայ), Մարսելոն ու Տյագո Սիլվան (երկուսն էլ՝ Բրազիլիա), Ռաֆայել Վարանը (Ֆրանսիա): Կիսապաշտպանությունում հանդես գալու իրավունքը նվաճածներն են Ֆիլիպե Կոուտինիոն (Բրազիլիա), Քևին դե Բրույնեն (Բելգիա), Լուկա Մոդրիչը (Խորվաթիա), որը, ի դեպ, ամենաշատ ձայներն է հավաքել: Հարձակվողներն են Հարի Քեյնը (Անգլիա), Կիլիան Մբապեն (Ֆրանսիա), Քրիշտիանու Ռոնալդուն (Պորտուգալիա):


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2872

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ