Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Բաջանաղներն ու զարմիկները՝ ՊԵԿ հարկային տեսչության պետեր և տեղակալներ

Բաջանաղներն ու զարմիկները՝ ՊԵԿ հարկային տեսչության պետեր և տեղակալներ
08.09.2018 | 14:52

«Հրապարակը» գրում է. «Նախորդ շաբաթ տեղի ունեցան ՊԵԿ հարկային տեսչությունների պետերի փոփոխություններ։ Արդեն գրել ենք, որ Հովիկ Աբրահամյանի փեսայի եղբորն են ազատել։ Կոտայքից Եղեգնաձոր են տեղափոխել Ռ․ Քոչարյանի անվտանգության պետ Գրիշա Սարկիսյանի եղբորորդուն։

Պաշտոնը կորցրել է նաև ժամանակին «գեներալների հետ քյալլա տվող» Արթուր Եթիմյանը, ով փորձեց վերադառնալ հարազատ Վանաձորի հարկայինի պետ, սակայն նրան Եղեգնաձորի հարկային պետի պաշտոնից հանեցին ու նշանակեցին ինչ-որ վարչության 5 հոգանոց բաժնի պետի տեղակալ։ Կրկին ուժեղանում են ֆինանսների նախկին փոխնախարար Պավել Սաֆարյանի «բաջանաղների» դիրքերը՝ Էդիկ Պապյանը տեսուչից դարձել է հարկայինի պետի տեղակալ, նրա որդին՝ խոշոր հարկատուների տեսչության պետի տեղակալ»:

Դիտվել է՝ 1599

Մեկնաբանություններ