Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

«Իմ քայլը» դաշինքն ընտրատեղամասերում ուղղորդել է ընտրողներին

«Իմ քայլը» դաշինքն ընտրատեղամասերում ուղղորդել է ընտրողներին
11.12.2018 | 01:00

«Իմ քայլը» դաշինքը խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ մի շարք տեղամասերում ուղղորդել է ընտրողներին: «Իրատեսի» զրուցակիցները հաստատեցին, որ հատկապես այն ընտրատեղամասերում, որտեղ դիտորդների ու վստահված անձանց ոչ այնքան իրազեկ խումբ է եղել, իշխող ուժը կարողացել է իրավիճակը «վերահսկել:


«Տեղամասեր կային, որտեղ օրենքի խախտումով մի քանի մետր այն կողմ «Իմ քայլը» դաշինքի թեկնածուի պաստառներն էին փակցված: Անգամ այդ տարածքում առաջադրված թեկնածուներ են եղել մոտակայքում, որ փորձել են ուղղորդել ընտրողներին: Հին ու փորձված մեթոդներն իրենց ողջ «հմայքով» այս ընտրություններին էլ են կիրառվել»,- ասաց «Իրատեսի» զրուցակիցը:


Տեղեկացանք նաև, որ ընտրատեղամասերից մեկում «Իմ քայլը» դաշինքի գովազդով ավտոմեքենաներ են եղել, նրանց մեջ՝ նախընտրական պաստառներ, որ անհիմն պատճառաբանություններով այս ու այն կողմ են տարել, իսկ տեղամասերը փակվելուն պես աննկատ հավաքել են դրանք:

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 3635

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ