Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Տիմոշենկոն պայքարի է դուրս գալիս. նա առաջադրվել է որպես նախագահի թեկնածու

Տիմոշենկոն պայքարի է դուրս գալիս. նա առաջադրվել է որպես նախագահի թեկնածու
23.01.2019 | 23:15

Յուլիա Տիմոշենկոն կրկին քաղաքական ակտիվ պայքարի մեջ մտնելու հայտ է ներկայացրել: Վերջինս ուկրաինական «Բատկիվշինա» կուսակցությունից առաջադրվել է Ուկրաինայի նախագահի թեկնածուի պաշտոնում:

Ռուսական լրատվամիջոցները գրում են, որ որոշմանը սատարել են կուսակցությանում՝ Կիևում կայացած համագումարի ժամանակ։

«Համագումարի ժամանակ ելույթ են ունեցել Տիմոշենկոյի կողմնակիցները, վերջինիս դուստրը, քաղաքական մի շարք գործիչներ, այդ թվում՝ Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կրավչուկը»,- գրում են լրատվականները:

Հիշեցնենք, որ Տիմոշենկոն ավելի հայտարարել էր, որ գործող նախագահ Պետրո Պորոշենկոյի հետ դուրս կգա ընտրությունների երկրորդ փուլ, սակայն վերջինս հաղթանակի հնարավորություն չունի։

Հավելենք, որ Ուկրաինայում նախագահական ընտրությունները, որոնց քարոզարշավը մեկնարկել է 2018-ի դեկտեմբերի 31-ից, տեղի կունենան մարտի 31-ին։

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2150

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ