«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Կառավարության կառուցվածքի նախագիծը չի բավարարում օրենսդրության պահանջներին

Կառավարության կառուցվածքի նախագիծը չի բավարարում օրենսդրության պահանջներին
17.04.2019 | 21:06

Կառավարության կառուցվածքի նախագիծը, որ ներկայացվել է Ազգային ժողով, չի բավարարում մեր օրենսդրության պահանջներին, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ ոլորտային մասնագիտական հանձնախմբերի համակարգող Արծվիկ Մինասյանը: «Չկա ազդեցության գնահատականի ներկայացում, սա աբսուրդ է, սա հակաօրինական է», - ասաց նա։


Արծվիկ Մինասյանի խոսքով՝ կառավարության ծրագրում սևով սպիտակի վրա գրված է, որ ազդեցության գնահատականները պարտադիր են կառավարության ցանկացած որոշումների ժամանակ։ «Հիմա հարց՝ կառավարությունը հրաժարվում է իր ստանձնած պարտավորություններից, թույլատրելի է, որ ինքը խախտի օրենքը, թե ավելի լավ է ինքը շարժվի օրենքի տրամաբանությամբ», - ասաց նա։
Նա գտնում է, որ միավորվել են նախարարություններ, որոնք բացարձակ կապ չունեն իրենց ֆունկցիոնալ տեսակետից- «Մեկը համակարգային նախարարություն է, մյուսը՝ ոլորտային, եթե վերլուծություն դրված լիներ տակը, կասեինք, գոնե, կա որոշակի վերլուծություն»։ Նա նշեց, թե այսպիսի կառուցվածքը չի կարող ապահովել ՀՀ գործադիր իշխանության արդյունավետ աշխատանքը։ «Մենք ունենում ենք մի վիճակ, երբ անտեսվում է Սահմանադրությունը, անտեսվում է ազգային տնտեսության ձևավորման հնարավորությունը», - ասաց նա:

Դիտվել է՝ 1087

Մեկնաբանություններ