«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Նիկոլ Փաշինյան. Սերժ Սարգսյանը չի կարող որոշել ինձ հետ հանդիպի, թե ոչ, բայց ես կարող եմ

Նիկոլ Փաշինյան. Սերժ Սարգսյանը չի կարող որոշել ինձ հետ հանդիպի, թե ոչ, բայց ես կարող եմ
09.05.2019 | 00:25

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի պատրաստվում Արցախում վաղը շփվել Սերժ Սարգսյանի հետ։ «Ձեր կարծիքով՝ ես Սերժ Սարգսյանի հետ շփվելո՞ւ եմ։ Ինքն էլ է Հայաստանում, ես էլ եմ Հայաստանում, ինքն էլ է Արցախում, ես էլ եմ Արցախում, դրանից ի՞նչ։ Ես կորոշեմ Սերժ Սարգսյանի հետ հանդիպեմ, թե չէ, Սերժ Սարգսյանը չի կարող որոշել ինձ հետ հանդիպի, թե չէ, բայց ես կարող եմ որոշել իր հետ հանդիպեմ, թե չէ», - ասաց նա։ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ երբ իրեն պետք լինի հանդիպել Սերժ Սարգսյանին, ինքը կհանդիպի։ «Երբ ինձ պետք լինի իր հետ հանդիպել, ես կհանդիպեմ, պարզ ա էս ամեն ինչը, ես չեմ պատրաստվում իր հետ շփվել», - ասաց նա:

Դիտվել է՝ 1173

Մեկնաբանություններ