Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Բևեռացում՝ իշխանական ուժի ներսում

Բևեռացում՝ իշխանական ուժի ներսում
04.09.2019 | 10:56

«Փաստի» տեղեկություններով՝ իշխանական ուժի ներսում բևեռացումների մասին խոսակցություններն աստիճանաբար իրականության սաղմեր են ստանում։ Անընդհատ խոսվում էր, որ Սասուն Միքայելյանին իշխանության ներսում այնքան էլ բարյացակամ չեն վերաբերվում. որպես վառ ապացույց նշվում էր, որ ՔՊ վարչության նախագահ լինելով՝ նա չընտրվեց նոր վարչության կազմում, թեպետ Միքայելյանն ու ՔՊ-ականները ամեն ինչ արեցին՝ ցույց տալու, թե արտառոց ոչինչ չի եղել, ժողովրդավարական ընտրություններ են։ Միքայելյանի հետ կապված «պատմություններն» սկսվել էին Աբովյանի համայնքապետի ընտրություններից հետո, երբ նա չպաշտպանեց մարզպետի առաջադրած թեկնածուին։ Օրերս տեղի ունեցած ՔՊ փակ հանդիպմանը Սասուն Միքայելյանը չի մասնակցել:
Ընդ որում, ոչ թե ուղղակի չի մասնակցել, այլ նրան ընդհանրապես չեն էլ հրավիրել:

Դիտվել է՝ 1080

Մեկնաբանություններ