ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

Աղոթարան

Աղոթարան
12.06.2020 | 00:06

Տե՛ր, երբ մենք առյուծ ենք,
Դու մեր առջևից ես քայլում.
Իսկ երբ զոհաբերված գառ ենք,
Դու մեզ գրկած ես տանում։
ՈՒ մենք մայում ենք,
Ինչպես զոհաբերվող գառն է մայում
Իր խաչվելու պահին,
ՈՒ ավետում բոլորին.
Դու հաղթել ես աշխարհին:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 6918

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ