Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ
20.10.2020 | 16:24

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Արցախի նախկին նախագահների՝ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակն ու դիմագրավելու ուղղությամբ քայլերը։

Դիտվել է՝ 2171

Մեկնաբանություններ