Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Էդմոն Մարուքյանն ԱԺ ղեկավարությունից խնդրում է ապահովել ռազմական դրության չեղարկման պնդում կատարած գեներալի ներկայությունը

Էդմոն Մարուքյանն ԱԺ ղեկավարությունից խնդրում է ապահովել ռազմական դրության չեղարկման պնդում կատարած գեներալի ներկայությունը
26.11.2020 | 14:11

ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանին խնդրեց ապահովել Պաշտպանության հարցերի հանձնաժողովում երեկ հարակից զեկույցով հանդես եկած ԳՇ ներկայացուցիչ գեներալի ներկայությունը, որը պնդում էր, որ ռազմական դրությունը այժմ կարող է հանվել:

«Քանի որ նա շփոթ առաջացրեց իշխանության ներսում, նրան այսօր փոխարինել է ՊՆ գլխավոր քարտուղարը»՝ ասաց Էդմոն Մարուքյանը: Նա շեշտեց, որ ՊՆ ներկայացուցիչն իր ելույթից առաջ պետք է ներկայացնի՝ երբ են ՀՀ քաղաքացի ռազմագերիները փոխանակվելու, երբ են փոխանակվելու քաղաքացիական անձինք, ինչ է կատարվում նրանց հետ, հայտարարի զոհերի՝ այդ թվում՝ քաղաքացիական անձանց շարքերում զոհերի անունները, որնց տվյալները այդպես էլ չեն հրապարակվել: Լենա Նազարյանը հակադարձեց, որ ԼՀ խմբակցությունն արդեն իսկ կողմ է քվեարկել ՊՆ գլխավոր քարտուղար Արթուր Սարգսյանի արտահերթ ելույթի որոշմանը, և ինքն ԱԺ ընթացակարգով այլ անձի ձայնի իրավունք չի կարող տալ:

Դիտվել է՝ 2583

Մեկնաբանություններ