Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Վիգեն Ստեփանյան. Պիտի ամեն ինչ անենք, որ վերադարձնենք Հայաստան, հավատ, արդարություն և արժանապատվություն

Վիգեն Ստեփանյան. Պիտի ամեն ինչ անենք, որ վերադարձնենք Հայաստան, հավատ, արդարություն և արժանապատվություն
05.12.2020 | 20:48

1988-ից սկսած՝ Ղարաբաղյան շարժման առաջին օրերից, ես եղել եմ այս հրապարակում, բայց առաջին անգամ եմ բարձրանում բեմ, քանի որ շատ-շատերը կարծում, նույնիսկ արտահայտվում են, որ մտավորականությունը լուռ է, որ մտավորականությունը փորձում է հարմարվել՝ Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքում ասաց բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանը:

«Ինչի՞ն հարմարվել, ավելի ծանր օրեր հնարավո՞ր է պատկերացնել: Մենք լուռ չենք, մենք միշտ խոսել ենք, ցավոք, լսող չի եղել: Լսել են ճղճիմ ձայները, «դուխով» ձայները, որոնք մարդկանց, լոզունգներով, պարզապես խաբել են», - նկատեց դերասանը: Նա ընդգծեց՝ այն, ինչի առաջ այսօր կանգնած է երկիրը, դժվար է պատկերացնել նույնիսկ վատ երազում: «Արցախի գրեթե կեսի կորուստը, հազարավոր զոհեր, անհետ կորածներ, որդեկորույս մայրեր: Կորոնավիրուսին էլ ավելացավ «նիկոլավիրուսը», այ դրանից է պետք հիմա ազատվել, ինձ ճիշտ հասկացեք: Իսկ այդ ազատման ճանապարհը բարոյական, հոգևոր մթնոլորտն է», - նշեց դերասանը: Վիգեն Ստեփանյանը շեշտեց՝ պառակտումը, իրար ատելը, իրար չլսելը երկիրը կտանի դեպի փակուղի: Ժողովուրդը պետք է կարողանա իր մեջ գտնել ոչ թե միայն ոտքի կանգնելու ուժ, այլև միմյանց հավատալու, լսելու ու հարգելու:


«Ուրիշ հայաստանցի չկա, մենք ենք: Ուրիշ հայ դժվար թե գտնես, մենք ենք: Եվ նույնիսկ այն մարդիկ, որոնք մոլորվել են, սխալվել են ու իրենց ձայնը բարձրացրել ի պաշտպանություն այս կառավարության, լինելով սխալ՝ նորից մերոնք են, նույն հայերը: Ու մենք պիտի ամեն ինչ անենք, որ վերադարձնենք Հայաստան, հավատ, արդարություն և արժանապատվություն: Միայն այդ դեպքում մեզ կհարգեն միջազգային հարթակներում»:

Դիտվել է՝ 5246

Մեկնաբանություններ