Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին միացել են ՀՀ 3 մարզերի 21 համայնքներ և 149 բնակավայրեր

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին միացել են ՀՀ 3 մարզերի 21 համայնքներ և 149 բնակավայրեր
06.12.2020 | 13:48

Նոյեմբերի 9-ից ստորագրված կապիտուլյացիոն համաձայնագրից հետո, որով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել և որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը, ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ, այս թվում տեղական ինքնակառավարման ներկայացուցիչներ, պահանջում են Նիկոլ Փաշինյանի և իր վարչախմբի հրաժարականը։

Դեկտեմբերի 5-ի դրությամբ՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին միացել են 3 մարզերի՝ Կոտայք, Սյունիք, Արարատ, 21 համայնքներ և 149 բնակավայրեր։

Դիտվել է՝ 4340

Մեկնաբանություններ