Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Վազգեն Մանուկյան. Կկարողանա՞նք ոտքի կանգնել ու դառնալ հզոր պետություն, թե՞ այսպես կռացած վիճակում ենք մնալու

Վազգեն Մանուկյան. Կկարողանա՞նք ոտքի կանգնել ու դառնալ հզոր պետություն, թե՞ այսպես կռացած վիճակում ենք մնալու
14.12.2020 | 22:51

Նիկոլ Փաշինյանը գնալու է, և շարժումն արագացնելու է այդ գնալը, որպեսզի օր չկորցնենք: Դրանից հետո մենք կունենանք բավականին ծանր մի ժամանակաշրջան, որը դրված է անցումային կառավարության վրա, մշակույթի գործիչների հետ հանդիպմանը նշեց Վազգեն Մանուկյանը:

«Դա և պայմանագրի մեկնաբանությունն է, փախստականներ, գերիներ, զոհվածներ, անհետ կորածներ՝ բազմաթիվ հարցեր կան, որ պետք է լուծվեն այդ անցումային կառավարության միջոցով», - ավելացրեց նա: Իր հռետորական հարցին՝ իսկ հետո՞ ինչ է լինելու, կկարողանա՞նք ոտքի կանգնել ու դառնալ հզոր պետություն, թե՞ այսպես կռացած վիճակում ենք մնալու, նա պատասխանեց՝ ամեն ինչ կփոխվի, եթե փոխվի կապիտուլյացիա ստորագրած անձը: «Գերմանիան երկու համաշխարհային պատերազմում էլ կապիտուլացիա ստորագրեց, բայց հիմա Եվրոպայում ունի ավելի մեծ ազդեցություն, քան ունեցել է երբևիցե: Ճապոնիան ստորագրեց կապիտուլացիա, բայց հիմա աշխարհի ամենազարգացած պետություններից մեկն է: Դա ցույց է տալիս, որ այդ հնարավորությունը կա, եթե մենք կարողանանք ոտքի կանգնել ու գնալ առաջ»:

Նա անդրադարձավ նաև «հների վերադարձի» մասին խոսակցություններին: «Ընդհանրապես, այն հների ու նորերի մասին խոսակցությունները, որոնք շրջանառության մեջ մտան 2,5 տարի առաջ, ինձ համար հասկանալի չեն: Երբ Ղարաբաղյան շարժումը եկավ իշխնության, այսպես կոչված հները՝ կոմունիստները, բոլոր այն մասնագետները, որոնք կոմունիստական կուսակցության մեջ էին, բայց պետքական ու օգտակար էին Հայաստանին, աշխատում էին մեր կառավարությունում: Իմ կառավարությունում միայն 6 հոգի նախկինից էր մնացել: Նույնկերպ էլ շարունակվելու է, բայց կյանքը փոխվելու է», - վստահեցրեց նա:

Դիտվել է՝ 2210

Մեկնաբանություններ