Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Հրանտ Բագրատյանը պատրաստվում է

Հրանտ Բագրատյանը պատրաստվում է
15.01.2021 | 12:22

«Հրապարակը» գրում է, որ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն ակտիվացրել է իր ղեկավարած «Ազատություն» կուսակցությունը. նոր անդամագրում է ընթանում, նոր գրասենյակներ է բացում։

Արդեն գրասենյակներ են վարձել Երևանում, Վանաձորում և Գյումրիում, պատրաստվում են ևս 4-5 մարզում գրասենյակներ բացել։ «Ազատությունը» նաև քաղաքական կոնսուլտացիաներ է անցկացնում գաղափարակից կուսակցությունների հետ՝ առաջիկայում կայանալիք ընտրություններին ալյանսով մասնակցելու համար:

Դիտվել է՝ 3526

Մեկնաբանություններ