Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ինչ կտրուկ գործողությունների է պատրաստվում Քոչարյանը

Ինչ կտրուկ գործողությունների է պատրաստվում Քոչարյանը
02.02.2021 | 12:48

«Ժամանակը» գրում է.

«Առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու և «կրելու» մասին հայտարարած երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նրա թիմը որոշել են անցնել կոնկրետ ու կտրուկ գործողությունների։ Հասկանալով, որ ընտրություններին մասնակցելու, առավել ևս կրելու որևէ շանս չեն ունենալու, այս շաբաթ փորձելու են կառավարության շենքը գրավելու նոր փորձ անել։ Պլանը հետևյալն է՝ հավաքել մաքսիմում շատ՝ մոտ 10 հազար մարդ և ներխուժել շենք ու վրան դնել կառավարության շենքի ներսում։ Քոչարյանի աջակիցներն այս օրերին ակտիվորեն զբաղված են մարդկանց հավաքագրելով»։

Դիտվել է՝ 5408

Մեկնաբանություններ