Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Սեյրան Օհանյան. Մասնակցելու եմ ընտրություններին, բայց թե որ ուժի հետ, ինքս կորոշեմ

Սեյրան Օհանյան. Մասնակցելու եմ ընտրություններին, բայց թե որ ուժի հետ, ինքս կորոշեմ
05.02.2021 | 14:00

Մասնակցելու եմ ընտրություններին, բայց թե որ ուժի հետ, ինքս կորոշեմ՝ «Կենտրոն» ՀԸ եթերում ասել է ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը` անդրադառնալով հարցին, թե պատրաստվո՞ւմ է մասնակցել արտահերթ ընտրություններին:

«Յուրաքանչյուր անհատի սահմանադրական իրավունքն է և որոշ տեղերում նաև պարտականությունը այս նեղ, անելանելի իրավիճակում մասնակցելու: Ես՝ որպես ՀՀ քաղաքացի, կմասնակցեմ, բայց ինչ ձևաչափով, որ ուժի հետ, դա ես ինքս կորոշեմ»,-ասել է նա: Սեյրան Օհանյանը վերահաստատել է իր տեսակետը՝ պարտություն կրած իշխանությունը պետք է հեռանա, ընտրվի նոր անձնավորություն, որը կկազմակերպի նոր ընտրություններ։

Դիտվել է՝ 4950

Մեկնաբանություններ