Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Նիկոլ Փաշինյան. Հայաստանը, Շիրակի մարզը, Գյումրին պետք է կառուցենք նորովի

Նիկոլ Փաշինյան. Հայաստանը, Շիրակի մարզը, Գյումրին պետք է կառուցենք նորովի
17.02.2021 | 14:47

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել Շիրակի մարզպետարանում։

«Խնդիրը պետք է այսպես ձեւակերպենք՝ Հայաստանը, Շիրակի մարզը, Գյումրին պետք է կառուցենք նորովի: Պետք է արձանագրենք, որ Գյումրին նորովի կառուցելու գործընթացը սկսվել է ու շարունակվում է: Շիրակի մարզպետարանում անցկացված խորհրդակցության ընթացքում քննարկել ենք իրականացվող ծրագրերն ու առաջիկա անելիքները», - ֆեյսբուքյան էջում գրել է Նիկոլ Փաշինյանը։

Դիտվել է՝ 7535

Մեկնաբանություններ