Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ասում են

Ասում են
25.04.2022 | 07:37

Մոսկվայում վերջերս ստորագրված 30 կետից բաղկացած փաստաթուղթը կենացների հավաքածու է։ Մենք գործ ունենք սովորական բառակույտի հետ։ Դրանց տակ հիմք չկա։ Դրանց թիկունքում ոչ մի բան չկա։

Սակայն դրանք ցույց են տալիս կողմերի մտադրությունը։ Եթե նայենք ոչ թե տեքստին, այլ համատեքստին, ապա դրանք տարբեր բաներ են։ Ընդ որում՝ թե՛ ռուսական, թե՛ հայկական կողմից։ Հայաստանը, օրինակ, հաստատեց իր հավատարմությունը Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններին։ Հատկապես, երբ խոսքը վերաբերում է տարածաշրջանային դինամիկային։


Ռուսական կողմից տեսանելի է որոշակի ուղերձ՝ ուղղված ոչ միայն Հայաստանին, այլև Ադրբեջանին։ Սրանով ուզում են ասել. «Մենք այստեղ ենք և մնում ենք՝ չնայած այն խնդիրներին, որոնք ունի Ռուսաստանը»։


Ալեքսանդր Իսկանդարյան

Դիտվել է՝ 39312

Մեկնաբանություններ