Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ասում են

Ասում են
05.08.2022 | 07:19

Ամեն դեղնակտուց կարծում է, թե ինքը կարող է նոր ազգային ռազմավարության հեղինակ լինել։ Այսինքն՝ ի՞նչ, նոր ազգային ռազմավարությու՞ն են առաջարկում։

Եթե նոր ազգային ռազմավարություն եք առաջարկում, ի՞նչ գործ ուներ Նիկոլն այդ պատերազմում, Նիկոլը պետք է ընդամենը հանդես գար որպես աջակից, բայց ինքը որպես գլխավոր հրամանատար էր հանդես գալիս և բանակցություններ էր վարում Արցախի հարցի վերաբերյալ։ Մարդ, ով ազդարարում է՝ ես Արցախի հարցով որևէ բան անել չեմ կարող, որովհետև Արցախի ժողովուրդն ինձ չի ընտրել, հետո այդ մարդը ոչ միայն պատերազմի մեջ է մտնում, այլև սրիկայաբար հայտարարություն է ստորագրում Արցախի վերաբերյալ։ Միայն սրիկան կարող էր իրեն այդպես պահել։


Պարույր Հայրիկյան

Դիտվել է՝ 63817

Մեկնաբանություններ