Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ասում են

Ասում են
20.08.2022 | 10:38

Արևմուտքը փորձում է պահպանել աշխարհում հեգեմոնիան։
Արևմտյան գլոբալիստական էլիտաները հակազդում են օբյեկտիվ գործընթացներին, հրահրում քաոս, հին ու նոր հակամարտություններ, իրականացնում, այսպես կոչված, զսպման քաղաքականություն, իսկ իրականում խարխլում զարգացման ցանկացած այլընտրանքային ինքնիշխան ուղի։


Նրանք ամբողջ ուժով փորձում են երկրներն ու ժողովուրդներին պահել նեոգաղութատիրական կարգերի ճիրաններում, նրանց հեգեմոնիան նշանակում է լճացում ամբողջ աշխարհի, ողջ քաղաքակրթության համար, խավարամտություն և մշակույթի վերացում, նեոլիբերալ տոտալիտարիզմ։


ԱՄՆ-ը և նրա վասալները կոպտորեն միջամտում են ինքնիշխան պետությունների ներքին գործերին, կազմակերպում սադրանքներ, պետական հեղաշրջում, քաղաքացիական պատերազմներ։ Սպառնալիքները, շանտաժն ու ճնշումը օգտագործվում են անկախ պետություններին ստիպելու համար ենթարկվել իրենց կամքին, ապրել իրենց համար խորթ կանոններով:


Վլադիմիր Պուտին

Դիտվել է՝ 63147

Մեկնաբանություններ