Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ասում են

Ասում են
01.10.2022 | 09:28

Ռուսաստանն իրավունք ունի կիրառելու միջուկային զենք, եթե անհրաժեշտ լինի։ Նախապես որոշված դեպքերում։ Միջուկային զսպման ոլորտում պետական քաղաքականության հիմքերին լիովին համապատասխան։ Եթե մեր կամ մեր դաշնակիցների դեմ հարձակում կատարվի՝ նման զինատեսակի օգտագործմամբ։ Կամ, եթե ագրեսիայի դեպքում՝ սովորական սպառազինության օգտագործմամբ, սպառնալիք ծագի մեր պետության գոյությանը։ Այս մասին վերջերս ուղիղ ասել է Ռուսաստանի նախագահը։


Բացի այդ, մենք ամեն ինչ կանենք, որպեսզի թույլ չտանք միջուկային զենքի հայտնվելը մեզ թշնամի հարևանների ձեռքում։ Օրինակ, նացիստական ՈՒկրաինայում, որն այսօր ուղիղ կառավարվում է ՆԱՏՕ-ի երկրների կողմից։


Դմիտրի Մեդվեդև

Դիտվել է՝ 53514

Մեկնաբանություններ