Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Իշխանափոխության ռեսուրս ունեն՝ ցանկություն չունեն, ցանկություն ունեն՝ ռեսուրս չունեն

Իշխանափոխության ռեսուրս ունեն՝ ցանկություն չունեն, ցանկություն ունեն՝ ռեսուրս չունեն
04.05.2024 | 13:34

Կիրանցի, Ոսկեպարի, Բաղանիսի, Տավուշի մարզի ողջ սահմանագոտու, Հայաստանի բախտը վճռվում է Երևանում, ուր բնակչության մեծամասնությունը իբր քաղաքականությամբ չի զբաղվում։ Տիտղոսային ընդդիմությունը խորհրդարանում քաղաքական թատրոն է տալիս։ Բանն այն է, որ ընդդիմությունը և Նիկոլ Փաշինյանը նույն տեղից՝ դրսից են հրահանգներ ստանում, «դուրսն» էլ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու որոշում չունի։ Ցավն այն է, որ Հայաստանում ով փող ու ռեսուրսներ ունի իշխանափոխություն անելու, այդ անելու համար հրահանգ, ցանկություն չունի, իսկ ովքեր անկեղծ հայրենասիրությամբ ցանկանում են գահավիժող Հայաստանը փրկել ՔՊ-ից ու Ադրբեջանից, իշխանափոխություն անելու համար փող և ռեսուրսներ չունեն։ Կիրանցում ՔՊ-ական իշխանությունն արեց շատ անօրեն բաներ, այլանդակություններ, սակայն Երևանում գործադուլ, դասադուլ չեղավ, միայն ցուցադրաբար, կարճաժամկետ ճանապարհ փակեցին-բացեցին։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 4690

Մեկնաբանություններ