Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Կուզեի՝ մի ծիծեռնակ էլ ես փրկեի, թեկուզ՝ ոչ ոք չտեսներ

Կուզեի՝ մի ծիծեռնակ էլ ես փրկեի, թեկուզ՝ ոչ ոք չտեսներ
16.06.2026 | 18:35

Դպրոցից դուրս եկա, մի քսան-երեսուն քայլ արեցի, մեկ էլ տեսնեմ՝ գրախանութի դիմաց՝ ասֆալտին, մի ծիծեռնակ ա ընկած՝ թևերը տարածած, անշարժ։ Էնքա՜ն անշարժ էր, Էնքա՜ն մեռած էր։ Երկու կին գլխին կանգնած ողբում էին։

Մեկ էլ մի մարդ մոտեցավ, կռացավ, ձեռքն առավ ծիծեռնակին, բռի մեջ պահած վեր բարձրացրեց ու օդ նետեց... Ծիկեռնակը կենդանացավ, թևերը թափահարեց, թռավ-գնաց։

Կանայք էս մարդուն նենց հայացքով նայեցին, ասես՝ բարի կախարդ էին տեսել։ Ես էլ։ Իսկ նա վեր նայեց՝ արդեն բարձր երկնքում ճախրող ծիծեռնակին, ժպտաց ու ճանապարհը շարունակեց։

Էդ օրը ես իմացա, որ ասֆալտին ընկած ծիծեռնակը մեռած չի։ Պարզապես՝ չի կարողանում թռչել՝ ոտքերը կարճ են։ Օգնել ա պետք, որ նորից թռնի-գնա իր երկինքը։

Ես էլ ոչ մի անգամ գետնին ընկած ծիծեռնակ չտեսա։ Բայց նե՜նց կուզեի՝ մի ծիծեռնակ էլ ես փրկեի, թեկուզ՝ ոչ ոք չտեսներ։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 8241

Մեկնաբանություններ