ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Իսկ մեզ դեռ սև ու սպիտակների հորինված հերթական արարով են զբաղեցնում

Իսկ մեզ դեռ սև ու սպիտակների հորինված հերթական արարով են զբաղեցնում
09.11.2026 | 11:52

Ոնց տեսնում ենք՝ Մեհրիբան Ալիևան պատվով ընդունել է Շուշիում թեյ խմելու հրավերը, բայց այլ բաջիի հետ է խմում:
Մեր պատմական Շուշիում՝ հայկական պատմության, հիշողության և ցավի խորհրդանիշ քաղաքում, Ալիևն ու Էրդողանը հերթական անգամ ցուցադրում են իրենց հաղթողի դիրքը։
Եվ այս ամենը՝ այն ժամանակ, երբ Հայաստանում հասարակության ուշադրությունը շեղում են շոուներով, իսկ մեր ազգային արժանապատվության ու պետականության հարցերը կրկին մղվում են երկրորդ պլան։
Ն.Փ.-ի կիրթ ու կառուցողականը քայլ առ քայլ առաջ է շարժվում։
Իսկ մեզ դեռ սև ու սպիտակների հորինված հերթական արարով են զբաղեցնում։

Սոնա ԱՂԵԿՅԱՆ
Դիտվել է՝ 2585

Մեկնաբանություններ