Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ Երևանի արտաքին քաղաքական ուղեգծի փոփոխությունը պահանջում է վերանայել հայ-ռուսական հարաբերությունների նկատմամբ մոտեցումները։ «Մեր հարաբերություններում իսկապես փոխվում է կոորդինատների համակարգը։ Մենք դրան ըմբռնումով ենք մոտենում, բայց այս ամենը պահանջում է համապատասխան վերլուծություն, քննարկում և տարբեր ոլորտներում մեր հարաբերությունների ամբողջության մեջ շտկումների կատարում»,- ասել է Կոպիրկինը։               
 

Նոր ուժեր

Նոր ուժեր
10.11.2026 | 00:00

Նոյեմբերի 10

Իմացե՛ք, որ կյանքի դժվարություններն ու նեղությունները ձեր առաջընթացը կասեցնելու համար չեն, այլ ընդհակառակը՝ դրանք արագացնում են այն։
Դուք պետք է նոր ուժեր ու նոր զգացողություններ գործի կանչեք։
Ինչ որ տրված է հաղթահարելու համար, արիաբար կատարե՛ք, ինչպես անում են մրցասպարեզում։ Ո՛չ մի բան չպետք է վախեցնի ձեզ. թույլ մի՛ տվեք, որ դժվարությունները հաղթեն ձեզ, դո՛ւք հաղթեք դրանց։
Իմ զորությունը սպասում է ձեզ այդտեղ։ Ուրեմն ձեր իմացության ողջ կարողությունն ու զորությունն ի գործ դրե՛ք։
Ոչ մի բան փոքր կամ անկարևոր մի՛ համարեք դիմակայելու և հաղթահարելու համար։ Փոքր դժվարություններին կարևորություն չտալը նշանակում է դուռ բացել մեծ նեղությունների առաջ։
Ոտքի՛ կանգնեք՝ հաղթելու համար։ Ուզում եմ, որ դուք քայլեք հաղթության ճանապարհով։ Վստա՛հ եղեք. Ես ո՛չ մեկին դեռևս հուսախաբ չեմ արել։
«Նրան, Ով կարող է փրկել ձեզ անկումից և մաքրված ներկայացնել Իր Փառքի Մեծության առջև՝ մեծ ուրախությամբ, վայելում է փառք»։
Դիտվել է՝ 262

Մեկնաբանություններ