Համատարած միջակության դիկտատուրա-դար ենք ապրում`
արտադրող ու սպառողի ժանտախտածին սիրային ակտ,
երբ թվապես գերակշիռ զանգվածներն են միշտ ընտրելու
մի «դեմոկրատ վարչապետի»՝ ապաշնորհ, անխելք, անտակտ:
Իսկ թե հանկարծ արձանագրեն բարոյազուրկ պատկերը մեր,
վիճակագրող հաստատության անվիճելի մի հաշվարկում,
ապա ինչ-որ նոր սրիկա ոգևորված դուրս կելնի բեմ`
գրանցելու համար արդեն «Նոր բոզերի կուսակցություն»:
Եվ քեզ կասեն` ազատ ես դու քո ընտրության իրավունքով,
կկանգնեցնեն շարքի առջև տիտղոսավոր պոռնիկների,
ինչ-որ ձևով կվճարեն խղճաթանաք քո քվեին՝
միացնելով իրենցպեսյան էլեկտորալ կուռ շարքերին:
Դավիթ Վանյան