Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Սարոյանի շարունակ վաճառվող տունը

Սարոյանի շարունակ վաճառվող տունը
30.04.2015 | 13:52

Սփուռքի նախարարությունը և Հայաստանի գրողների միությունը կոչ են արել հայ բարերարներին գնել Վիլյամ Սարոյանի վաճառքի հանված տունը և այն վերածել տուն-թանգարանի: Գրողների միությունից մեզ տեղեկացրին, որ առայժ նորություններ չկան: Իսկ ի՞նչ, եթե արձագանքն ուշանա, և օտարագիր հայ գրողի տունն անցնի հայտնի չէ ում ձեռքը: Այս հարցն առայժ պատասխան չունի:

Սփյուռքի նախարարության փոխանցմամբ` երեք անգամ վաճառվել է Սարոյանի տունը: Եվ անտեղյա՞կ ենք եղել: Հիմա տեղյակ ենք ու կարծես սայլը տեղից չի շարժվում:
Ամերիկահայ հանրահայտ գրողի Ֆրեզնոյում գտնվող տունը վաճառքի կհանվի մայիսի 5-ին, առավոտյան ժամը 10:00-ին:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1806

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ