-
03.06.2014|
12:03
Այսօր` հունիսի 3-ին, Սիրիայում տեղի են ունենում նախագահական ընտրություններ: Առաջին անգամ 50 տարվա ընթացքում երկրի ղեկավարի պաշտոնի համար Ասադների ընտանիքի ներկայացուցչի հետ պայքարում են և ուրիշները:
-
03.06.2014|
12:02
Այսօր հրավիրված «Հայաստանի գոյության մարտահրավերները՝ Եվրասիական միության նոր զարգացումների ներքո» թեմայով քննարկման ժամանակ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի ղեկավար Ավետիք Իշխանյանը նշեց, որ մայիսի 29-ին Աստանայում ստեղծված իրավիճակից հետո պետք է Հայաստանում լինի դիսկուրս ՀՀ-ի՝ Եվրասիական միության հետ կապված հեռանկարների մասին:
-
02.06.2014|
18:04
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը ներկայացնում է հունիս ամսվա համերգացանկը: Ամսվա առաջին համերգը կկայանա հունիսի 7-ին` Օպերայի և բալետի թատրոնի դահլիճում: Երաժշտասերների դատին կհանձնեն Սեն-Սանսի «Մահվան պար»-ը և Թավջութակի թիվ 1 կոնցերտը` գերմանացի թավջութակահար Ալեքսանդր Հյուլսհոֆի մենակատարմամբ, իսկ երկրորդ բաժնում՝ Չայկովսկու թիվ 6 սիմֆոնիան:
-
02.06.2014|
17:17
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա: Երկօրյա այցի շրջանակում նախարարը կհանդիպի Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովայի հետ, որի ընթացքում կքննարկվեն երկու երկրների առողջապահության նախարարությունների միջև կնքված համաձայնագրի շրջանակում համագործակցության զարգացման հեռանկարները և այլ հարցեր:
-
02.06.2014|
17:12
Հայաստանն ՈՒկրաինայի նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելու է պարիտետային սկզբունքով. հունիսի 7-ին Պյոտր Պորոշենկոյի երդմնակալությանը ներկա կլինի ԱԳ փոխնախարարը:
-
02.06.2014|
17:10
Հրաժարական է տվել Սպիտակ տան մամլո քարտուղար Ջեյ Կարնին՝ գրում է Reuters-ը: Տեղեկությունը հաստատել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման: Մամլո քարտուղար կդառնա Կարնիի տեղակալ Ջոշ Էռնեստը:
-
02.06.2014|
17:04
Իսպանիայի թագավոր Խուան Կառլոսը հրաժարվում է գահից՝ հայտնել է France 24-ը՝ վկայակոչելով վարչապետ Մարիանո Ռախոյին: 76-ամյա միապետն Իսպանիայի գահին է 1975-ից: Իսպանիայի թագավոր Խուան Կառլոսը հրաժարվում է գահից՝ հայտնել է France 24-ը՝ վկայակոչելով վարչապետ Մարիանո Ռախոյին: 76-ամյա միապետն Իսպանիայի գահին է 1975-ից:
-
02.06.2014|
16:09
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր է ընտրվել գրող, կինոգետ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պրոֆեսոր ԴԱՎԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ:
-
02.06.2014|
16:01
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնակցել է ՀՀ արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի և դիվանագիտական ներկայացուցչությունների ու հյուպատոսական հիմնարկների ղեկավարների հավաքին, որը կայացել է Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
-
02.06.2014|
14:20
Սոչիում, «Կինոտավր» փառատոնի բացման ժամանակ, ռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովը կոչ է արել նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին: