Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Հասարակությունն առաջ անցավ քաղաքական ուժերից

Հասարակությունն առաջ անցավ քաղաքական ուժերից
01.03.2013 | 17:00

«Քաղաքական ուժերը հռչակել էին, որ հիմնական պայքարը լինելու է ընտրություններից հետո: Բայց ընտրություններում եղել է շատ օրիգինալ բան: Հասարակությունն առաջ անցավ քաղաքական ուժերից և իր քվեն տվեց Րաֆֆի Հովհաննիսյանին: Ես ինքս քվեարկել եմ Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին, բայց չեմ հավատացել, որ նա հաղթելու է: Նույնիսկ Րաֆֆի Հովհաննիսյանը վստահ չէր, որ ինքը հաղթելու է: Բայց նրա «Հնարավոր է» կարգախոսը հնարավոր դարձավ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Դեբատ» ակումբում հայտարարեց քաղաքական փորձագետ Վիգեն Խաչատրյանը: Նա կարծիք հայտնեց, որ հայ հասարակությունը պետք է դուրս գա փողոց և իշխանություններին ասի` հեռացեք:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 3566

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ