Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Չխոսկան ՎՊ նախագահը

Չխոսկան ՎՊ նախագահը
12.11.2013 | 14:55

ՎՊ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելուց և արդյունքները հայտարարելուց հետո Իշխան Զաքարյանը չցանկացավ լրագրողների հարցերին պատասխանել` հայտարարելով, թե առաջիկայում մի լրատվամիջոցի ծավալուն հարցազրույց է տալու: Վերջերս շատ են այսօրինակ տրամաբանությամբ առաջնորդվող բարձրաստիճան պաշտոնյաները, ովքեր իրենց քիմքին հարիր լրատվամիջոցներով են ցանկանում իրենց ասելիքն ասել: Այդուհանդերձ, ՎՊ նախագահը նաև «հուսադրեց» մյուսներին, թե մի օր ասուլիս է անելու և պատասխանելու մյուս լրագրողների հարցերին:

«Ինչ վերաբերում էր ՎՊ-ի գործունեությանը, իմ ելույթում ասացի: Այն սկզբունքները, որոնցով պիտի առաջնորդվենք, դրա մասին ևս նշեցի: Սակայն ՎՊ-ի նախագահի ընտրության հետ կապված եղան նաև այլ հարցադրումներ, որոնք բացարձակապես կապ չունեին օրվա թեմայի և իրականության հետ»,- այսքանը լրագրողներին «բաշխեց» Իշխան Զաքարյանը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3777

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ