Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

2013-ի Տարվա մարդ` Ֆրանցիսկոս Առաջին

2013-ի Տարվա մարդ` Ֆրանցիսկոս Առաջին
12.12.2013 | 18:04

Time ամսագիրը հրապարակել է «Տարվա մարդու» անունը` Հռոմի պապ Ֆրանցիսկոս: Պապի հետ այս տիտղոսի համար պայքարում էին Սիրայի նախագահ Բաշար Ասադը, Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռուհանին, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության տեխնիկական ծառայության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը, երգչուհի Մայլի Սայրուսը և այլք: Ըստ Time-ի՝ 2-րդ տեղում Սնոուդենն է:

Դիտվել է՝ 1343

Մեկնաբանություններ