Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Ուկրաինան ստանձնել է ԱՊՀ նախագահությունը

Ուկրաինան ստանձնել է ԱՊՀ նախագահությունը
02.01.2014 | 13:13

Ուկրաինան հունվարի 1-ից նախագահում է ԱՊՀ-ում՝ ԱՊՀ երկների ղեկավարների Խորհրդի 2013թ.-ի հոկտեմբերի 25-ի որոշումով: 2014-ին Ուկրաինան կնախագահի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդում, արտգործնախարարների խորհրդում, տնտեսական խորհրդում, Համագործակցության անդամ պետությունների մշտական լիազոր ներկայացուցիչների խորհդում և Համագործակցության այլ մարմիններին, ԱՊՀ Տնտեսական խորհրդին կից տնտեսական հարցերով հանձնաժողովում:

Դիտվել է՝ 1211

Մեկնաբանություններ