Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Որտե՞ղ է Յուլիա Տիմոշենկոն

Որտե՞ղ է Յուլիա Տիմոշենկոն
22.02.2014 | 23:44

Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի մամուլի քարտուղար Նատալյա Լիսովան հերքել է տեղեկությունները, թե նա ազատության մեջ է՝ հայտնում է Associated Press-ը: Այսօր Տիմոշենկոյի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել էր, որ Խարկովի բանտի ղեկավարությունը արդեն ազատել է Տիմոշենկոյին բանտից: Տիմոշենկոյի գտնվելու վայրը դեռ հայտնի չէ:

Դիտվել է՝ 1121

Մեկնաբանություններ