Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Մեդվեդևը կամրջում է Թամանյան թերակղզին ու Ղրիմը

Մեդվեդևը կամրջում է Թամանյան թերակղզին ու Ղրիմը
03.03.2014 | 23:55

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Կերչի նեղուցում տրանսպորտային միջանցք կառուցելու հանձնարարական է ստորագրել, որով Թամանյան թերակղզին պետք է կապվի Ղրիմին: Մեդվեդևը շեշտել է, որ դա Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև պարտադիր պայմանավորվածություններից է և որևէ մեկի կողմից չեղյալ չի համարվել: Մեդվեդևը ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովին հանձնարարել է շարունակել Ղրիմին ֆինանսական օգնություն ցուցաբերելու աշխատանքները:

Դիտվել է՝ 1133

Մեկնաբանություններ

ելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am