Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Հզոր երկրաշարժ և ցունամի Չիլիի ափերի մոտ

Հզոր երկրաշարժ և ցունամի Չիլիի ափերի մոտ
02.04.2014 | 13:46

8.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Խաղաղ օվկիանոսում՝ Չիլիի ափերի մոտ, զոհվել է առնվազն 5 մարդ: Այժմ երկրի իշխանությունները պատրաստվում են բնակչության տարհանման, սպասվում է, որ երկրաշարժին կհաջորդի հզոր ցունամի, որի շրջագծում կհայտնվեն հարևան երկրները։

Դիտվել է՝ 1125

Մեկնաբանություններ