Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Էշթոնը ուկրաինական հարցով կհանդիպի Քերրիի, Լավրովի և Դեշիցայի հետ

Էշթոնը ուկրաինական հարցով կհանդիպի Քերրիի, Լավրովի և Դեշիցայի հետ
09.04.2014 | 14:26

ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը հաջորդ շաբաթ հանդիպումներ կունենա ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ՈՒկրաինայի արտգործնախարար Անդրեյ Դեշիցայի հետ՝ ուկրաինական ճգնաժամը քննարկելու համար:

Դիտվել է՝ 914

Մեկնաբանություններ