Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

«Ինձ բարեկամ չէ՝ ասեմ, որ իմանաք»

«Ինձ բարեկամ չէ՝ ասեմ, որ իմանաք»
08.05.2014 | 12:57

Կառավարությունն այսօրվա նիստում բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին նշանակեց Կոտայքի մարզպետ, իսկ Արարատի մարզպետ նշանակվեց Ռուբիկ Աբրահամյանը, ով, ըստ մամուլի տեղեկությունների, վարչապետի ազգականն է: «Ինձ բարեկամ չէ՝ ասեմ, որ իմանաք»,- նիստում խոսքը զեկուցողից հետո նետեց Հովիկ Աբրահամյանը:

Ի դեպ, կառավարությունը որոշում կայացրեց արտահերթ նիստ հրավիրել, որի ժամանակ քննարկվելու է նաև կուտակային կենսաթոշակային բարեփոխումների մասին օրենքը` երկրորդ ընթերցմամբ: Արտահերթ նիստում քննարկվելու է նաև Մաքսային միությանը անդամակցությանն առնչվող հարցերը: Մինչ աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն այս հարցն էր ներկայացնում, Հովիկ Աբրահմյանին դուր չեկավ դահլիճում աղմուկը: «Պարոն Մալխասյան, չի հասկացվում, որ նիստի ժամանակ չպիտի խոսել»,- զայրացավ վարչապետը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1508

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ