«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Էդուարդ Շարմազանով. «Չկա նման բան»

Էդուարդ Շարմազանով. «Չկա նման բան»
17.05.2014 | 13:10

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասել է. «Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջև մաքսակետ չի կարող տեղադրվել, չկա նման բան»: Նա ճշտում է, որ Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի իշխանությունները երբևէ չեն հայտարարել, որ Ստեփանակերտը պետք է մաս կազմի Մաքսային կամ Եվրասիական միությանը: «Մենք ընդամենը ասել և հստակ ասում ենք, որ, այո, Հայաստան-Լեռնային Ղարաբաղը դրանք մեկ տնտեսական տարածք են: Այսօր ես վերահաստատում եմ իմ, մեր իշխանությունների կարծիքը, որ, այո, Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը մեկ տնտեսական տարածքում են գտնվում, իսկ Ազարովը, չեմ կարծում, որ այն մակարդակի պաշտոնյան է, որ այդ մակարդակի մեջ պետք է քննարկվի ղարաբաղյան հիմնահարցը»,- ասել է ՀՀԿ-ի խոսնակը:

Դիտվել է՝ 797

Մեկնաբանություններ