«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Տրայան Հրիստեա. «Օլանդի հայտարարությունը կլսվի ամենուր»

Տրայան Հրիստեա. «Օլանդի հայտարարությունը կլսվի ամենուր»
21.05.2014 | 15:11

Երևանում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հայտարարությունը՝ ԵՄ ասոցացման շրջանակում Հայաստանին բացառիկ մոտեցում ցուցաբերելու մասին, ուժեղ էր ու համոզիչ Հայաստանի համար, այդ ուղերձը պատշաճ կլսվի ամենուր՝ լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան: «Ինչ վերաբերում է ԵՄ-ին, ես ակնկալում եմ, որ մենք մեր համատեղ պարտավորությունները կիրականացնենք: Իմ կարծիքով՝ որպես երկկողմ համագործակցության անկյունաքար՝ Վիլնյուսում արձանագրած Արևելյան գործընկերության մեր ծրագիրը շատ կարևոր նախաձեռնություն կլինի, որը պետք է փորձենք իրականացնել միասին»,-ասել է Տրայան Հրիստեան:
Նա պարզաբանել է, որ խորհրդակցություններ ենք անցկացվում Հայաստանի իշխանությունների հետ՝ ինչպես իրականացնել Վիլնյուսյան փաթեթը:

Դիտվել է՝ 763

Մեկնաբանություններ