«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Հայ-ռումինական բարեկամությունը խորհրդանշող համերգ

Հայ-ռումինական բարեկամությունը խորհրդանշող համերգ
22.05.2014 | 16:11

Վաղը` ժամը 19-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը կներկայացնի հայ-ռումինական բարեկամությունը խորհրդանշող համերգ՝ երկու փայլուն հյուրեկ արտիստների մասնակցությամբ:

Ռումինացի հայտնի ջութակահար Ալեքսանդրու Տոմեսկուն կներկայացնի Մենդելսոնի Ջութակի կոնցերտը, իսկ գերմանացի տաղանդավոր դաշնակահարուհի Վալենտինա Բաբորը՝ Մոցարտի Դաշնամուրի թիվ 9 կոնցերտը: Երեկոյի երկրորդ բաժնում կհնչի Մոցարտի թիվ 34 սիմֆոնիան: Համերգը կղեկավարի ՀՊՖՆ-ի գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը:

Դիտվել է՝ 1336

Մեկնաբանություններ