Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Պապ Ֆրանցիսկոսը Սուրբ հողում

Պապ Ֆրանցիսկոսը Սուրբ հողում
25.05.2014 | 19:01

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Սուրբ հող իր առաջին ուխտագնացությունը սկսել է Հորդանանից, այնուհետև մեկնել է Պաղեստին և Իսրայել: Արևմտյան ափին գտնվելիս՝ պապը Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասին և Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսին հրավիրել է՝ հաղորդել է France-Presse-ը: «Ես առաջարկում եմ ձեզ միանալ ինձ առ Աստված սրտանց աղոթքով՝ հանուն երկրում խաղաղության հաստատման: Ես Վատիկանում իմ տունն եմ առաջարկում ձեզ՝ հանդիպելու ու աղոթելու համար»,- ասել է Ֆրանցիսկոս պապը: Նա կոչ է արել ակտիվ լինել Իսրայելի ու Պաղեստինի բանակցություններում և հույս է հայտնել, որ բոլոր ժողովուրդները «ձեռնպահ կմնան նախաձեռնություններից ու գործողություններից, որոնք կհակասեն խաղաղության իրական համաձայնության ձեռքբերման բարձրաձայնված ցանկությանը»: Մահմուդ Աբասը պապին խնդրել է աջակցել Պաղեստինի անկախության պայքարին: «Մենք անհնարինը չենք պահանջում: Մենք ուզում ենք պետություն ստեղծել 1967 թ. սահմաններով, Իսրայելի Պետության կողքին»,-ասել է Պաղեստինի ղեկավարը:

Դիտվել է՝ 2088

Մեկնաբանություններ