«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Նախագահը կանդրադառնա ԵՏՄ-ին անդամակցելու հարցերին

Նախագահը կանդրադառնա ԵՏՄ-ին անդամակցելու հարցերին
31.05.2014 | 11:02

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը առաջիկայում կանդրադառնա Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցելու գործընթացների վերաբերյալ հարցերին, ի պատասխան «Ազատության» հարցի՝ հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը։ «Ազատության» հարցերին, թե ո՞րն է Հայաստանի պաշտոնական արձագանքը մայիսի 29-ին Աստանայում՝ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ Ղազախստանի նախագահի հայտարարությանը, թե Հայաստանը կառույցին պետք է անդամակցի ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով, այսինքն՝ առանց Լեռնային Ղարաբաղի, և պատրա՞ստ է արդյոք պաշտոնական Երևանը շարունակել անդամակցության շուրջ բանակցություններն ու անդամակցել այդ նախապայմանով, նախագահի մամուլի խոսնակը պատասխանել է. «Ձեր նշած հարցերի վերաբերյալ արդեն իսկ բազմաթիվ մեկնաբանություններ են հնչել տարբեր պաշտոնատար անձանց կողմից։ Ինչ վերաբերում է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցելու գործընթացների վերաբերյալ այլ հարցերին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մոտ օրերս առիթ կունենա դրանց անդրադառնալու»:

Դիտվել է՝ 753

Մեկնաբանություններ